Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգը միանգամայն իրատեսական է, ասել է
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Զեքի
Աքթյուրքը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի վերջին
հայտարարությունը համաշխարհային պատերազմի և միջուկային զենքի օգտագործման
հնարավորության մասին։
«Եթե հարցնեք՝ գոյություն ունի՞ արդյոք համապարփակ ռիսկ, ինչպես կար Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, ապա դա, իհարկե, հնարավոր է։ Որպես Ազգային պաշտպանության նախարարություն՝ մենք վերլուծում ենք երկրի բանակի ու անվտանգության համակարգի վիճակը և անհրաժեշտության դեպքում թարմացնում ենք մեր բոլոր ծրագրերը: Կարելի է վստահաբար ասել, որ մենք (պատերազմին) ամենապատրաստված երկրներից ենք։
Թուրքիայի ԶՈՒ-ն արդեն դինամիկ բանակ է՝ կազմակերպված
լոգիստիկայով, որը մշտապես գործում է բազմաթիվ տարածաշրջաններում։ Մենք նաև
խաղաղապահ գործողություններ ենք իրականացնում աշխարհի տարբեր ծայրերում։ Ոչ ոք,
հատկապես Թուրքիան, չի ցանկանում այնպիսի մռայլ սցենար, ինչպիսին Երրորդ
համաշխարհային պատերազմն է, սակայն կարևոր է նշել, որ մեր բանակը պատրաստ է
ցանկացած սցենարի»,- ասել է Զեքի Աքթյուրքը։